ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. վարորդը զոհվել է

22:19 • 05.06.13

Հունիսի 5-ին, ժամը 19.16-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:  

 

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30SU668 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարային, ինչից վարորդը՝ 1980 թ. ծնված Ա. Հարությունյանը (Սևան քաղաքի բնակիչ), տեղում զոհվել է:

 

Ժամը 19.52-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքայի միջից դուրս են բերել Ա.Հարությունյանի դին: