Լոնդոնի հյուսիսում մզկիթ և մշակութային կենտրոն է այրվել

18:00 • 05.06.13

Լոնդոնի հյուսիսում այսօր մզկիթ և իսլամական մշակութային կենտրոն է այրվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Sky News-ին։

 

«Հրդեհը բռնկվել է առավոտյան մոտ ժամը 3-ին։ Այն մարելու համար ժամանել է 6 մարտական հաշվարկ։ Սակայն շինություններն ամբողջությամբ այրվել են»,- նշել է հեռուստաալիքը։

 

Մի շարք ականատեսներ հայտնում են, որ հրդեհից առաջ պայթյուն հիշեցնող ձայն է լսվել։

 

Ոստիկանությունը սկսել է հրդեհի բռնկման հանգամանքների հետաքննությունը։ Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործությունը «ռասայական բնույթ» է կրում։


Լոնդոնի այն թաղամասում, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, շատ սոմալեցիներ են բնակվում։