Համացանցում է հայտնվել Լյուկ Բեսոնի՝ Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ նոր կատակերգության թրեյլերը (տեսանյութ)

20:37 • 05.06.13

Համացանցում է հայտնվել ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Լյուկ Բեսոնի «Ընտանիքը» նոր ֆիլմի թրեյլերը, ներկայացնում է Lenta.ru-ն:


Լյուկ Բեսոնը նոր ֆիլմի նախագծում աշխատում է որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն: «Ընտանիքը» (The Family) ֆիլմի հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Տոնինո Բենակվիստայի «Մալավիտա» վեպի պատմությունը:


Տրագիկոմեդիան պատմում է մաֆիոզ Ֆրեդ Մանզոնիի ընտանիքի մասին: Ֆիլմում ընտանիքի հոր դերը մարմնավորել է Ռոբերտ դե Նիրոն, ում կնոջ դերը խաղում է Միշել Պֆայֆերը: Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2013-ի սեպտեմբերից: