Բրեդ Փիթը ցանկանում է աշխատանքի ընդունել Դևիդ Բեքհեմին

17:55 • 05.06.13

«Z համաշխարհային պատերազմ» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթը պատմել է ոչ միայն իր աշխատանքի և կնոջ՝ Անջելինա Ջոլիի վիրահատության մասին, այլև կիսվել տեղեկություններով այն մասին, որ ցանկանում է աշխատանքի ընդունել ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին, գրում է loveradio.ru-ն։ 

 

Փիթը ցանկանում է աշխատանքի ընդունել Բեքհեմին որպես իր երեխաների մարզիչ։ «Ես ցանկանում եմ, որ նա իմ երեխաներին սովորեցնի ֆուտբոլ խաղալ»։ Դերասանը վստահ է, որ հենց Բեքհեմն է իր երեխաների մարզչի իդեալական թեկնածուն, քանի որ ֆուտբոլիստն ինքն էլ ընտանիքի օրինակելի հայր է։

 

Միգուցե, Դևիդը կհամաձայնվի, քանի որ վերջերս հայտնել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին։ Լուրեր են շրջանառվում, որ Բեքհեմը պատրաստվում է ոչ միայն հաղորդավար դառնալ, այլև դերասան։ Հնարավոր է՝ երեխաներին ֆուտբոլ սովորեցնելու դիմաց Փիթը նրան դերասանական վարպետության մի քանի դասեր տա։