Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կփոխարինի կին դեսպանը
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը կլքի իր պաշտոնը և նրան կփոխարինի Սյուզան Ռայսը, հայտնում է The Washington Post-ը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռայսի մասին աղբյուրը հայտնում է, որ նա «արտաքին քաղաքականության ասպարեզում մեծ փորձ ունի, և նրա անցումն այս աշխատանքին երկար ժամանակ սպասված է եղել»: Նշվում է, որ Ռայսն Օբամայի բարեկամն է:
Սպիտակ տնից հայտնել են, որ Դոնիլոնի հեռանալն ուժի մեջ կմտնի հուլիսին: Դոնիլոնը խիստ շեշտադրում էր արտաքին քաղաքականության կենտրոնացումն Ասիայի վրա:










