Սեյրան Օհանյանը Մինսկ է մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

15:37 • 05.06.13

2013թ. հունիսի 5-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մինսկ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:


Նիստում կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր:


Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ: