Հունիսի 10-ից հանրապետությունում կգործարկվի արագաչափ երկու նոր սարք

16:11 • 05.06.13

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կգործարկվի երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ ևս երկու սարք։

Մասնավորապես, հունիսի 10-ից գործարկվելու են Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.5-րդ կմ հատվածում՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է) և 45-րդ կմ հատվածում՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
 

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: