Շվեդիայում Կոնգոյից ներգաղթյալներն ազատազրկվել են՝ դիվահալածության համար
Շվեդիայի դատարանում քննվել է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից ներգաղթյալների դեմ գործը, համաձայն որի մեղադրյալները ծեծի էին ենթարկել աղջիկ երեխային՝ նրա միջից դևին քշելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Երկու մեղադրյալները, այդ թվում՝ աղջկա մայրը, դիվահալածության գործողություն են սկսել երեխայի նկատմամբ՝ պնդելով, որ աղջիկը կախարդ է։
Կոնգոցիները ծեծել են երեխային, ինչպես նաև մշտապես սպառնացել տուժածին։ Տղամարդը դատապարտվել է 22 ամսվա ազատազրկման, իսկ կինը՝ 8 ամսվա։
Սա արդեն երկրորդ նման միջադեպն է վերջին ամսվա ընթացքում. ի դեպ, նախորդ դեպքում ևս մեղադրյալները Կոնգոյից էին եղել։










