Սիրիական ուղղաթիռը հրթիռակոծել է լիբանանյան քաղաքը
Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը 4 հրթիռ է արձակել լիբանանյան Ալսալ քաղաքի և նրա մոտակա տարածքների ուղղությամբ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Լիբանանի կառավարությունում առկա աղբյուրներին:
Ռմբակոծության զոհերի մասին տվյալներ չկան:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը վճռականորեն դատապարտել է Արսալի հրթիռակոծումը: Նա Սիրիայի իշխանություններին կոչ է արել հարգել Լիբանանի ինքնիշխանությունը և վտանգի չենթարկել իր երկիրը:
Ըստ լիբանանյան «Դեյլի սթար»-ի, Արսալի բնակիչները Սիրիայի կոնֆլիկտի մեկնարկից՝ 2011թ. ի վեր դեմ են հանդես գալիս սիրիական նախագահ Բաշար Ասադին:










