Սուրիկ Խաչատրյանի որդին չի ընդունում իր մեղքը. փաստաբան

15:38 • 05.06.13

Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարած Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չի ընդունում իր մեղքը:


Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Կարմեն Սահակյանը:


«Տիգրանը չի ընդունում իր մեղքը, իսկ Զարզանդը` ոչ առաջադրված մեղադրանքում»,- փոխանցել է փաստաբանը` միևնույն ժամանակ չնշելով, թե հատկապես որ մեղադրանքն է ընդունում Զարզանդ Նիկողոսյանը:


Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը կասկածվում են Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանի սպանության և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ: