Թուրք բժիշկները հայտնել են երրորդ զոհի մասին
Թուրքիայում գրանցվել է երրորդ զոհը։ Թուրք բժիշկները տեղեկացրել են, որ Անկարայում անկարգությունների հետևանքով վիրավորված Էթեմ Սարըսյուլուքի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է The Hurriyet Daily-ը։
Այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ թուրք ցուցարարները ոստիկանության հետ բախումների դադարների ընթացքում ծաղիկներ են նվիրում նրանց։ Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, նախօրեին Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Այլին Նազլը Աքան գազային նռնակի մնացորդի մեջ դրված ծաղիկներ է նվիրել Ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերին։
Ցույցերի հենց առաջին օրվանից ցուցարարները փորձել են «խաղաղ բանակցություններ» վարել ոստիկանության հետ, սակայն դա չի հաջողվել, և որոշ չափով հաջողություն գրանցվել է միայն այժմ։
Ծաղիկներ են դրվում ոստիկանական մեքենաների և տեխնիկայի վրա, ցուցարարները ծաղկեփնջեր են տալիս օրենքի պահապաններին։
Նշվում է, որ այժմ ավելի հաճախ կարելի է տեսնել քաղաքացիների խմբերի, որոնք հանգիստ զրուցում են ոստիկանների հետ։










