Թուրքիայում ոստիկանները կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել

23:30 • 05.06.13

Թուրքական ոստիկանությունը Անկարայում հակակառավարական ցույցերը ցրելու համար այսօր կրկին օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան սարքեր, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Անկարգությունների ընթացքում տուժել է 4 մարդ, ովքեր արդյունքում հոսպիտալացվել են:


Անկարգությունները Թուրքիայում սկսվել են անցյալ շաբաթվա վերջին: Սկզբում ցուցարարները բողոքում էին Ստամբուլի Գեզիի այգում զվարճանքների կենտրոն կառուցելու գաղափարի դեմ, սակայն հետագայում ցույցերը ընդունեցին հակառավարական բնույթ: