ԱՄՆ-ում փրկակարարները 11 մարդու են դուրս բերել փլուզված շենքի փլատակներից

21:27 • 05.06.13

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում փրկարար ծառայության աշխատակիցները 11 մարդ են դուրս հանել փլուզված շինության փլատակներից, ևս երկուսին որոնում են, հայտնում է РИА Новости-ն՝ NBC News-ին հղումով:


Ոստիկանության տվյալների համաձայն՝ փլուզման հետևանքով 11 մարդ վնասվածք է ստացել, որոնցից առնվազն 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:


Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Փլուզման պատճառները դեռևս անհայտ են: Հայտնում են, որ շինության մոտակայքում գտնվում է մի կառույց, որը պետք է քանդեին, և չի բացառվում, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հենց այդ աշխատանքների պատճառով: Դեռևս չի հստակեցվում, թե շենքում փլուզման պահին քանի մարդ է գտնվել: