Վենեսուելայի իշխանությունները լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով երկրից արտաքսել են ամերիկյան ռեժիսորին

23:10 • 05.06.13

Վենեսուելայի Ներքին գործերի և արդարադատության նախարար Միգել Ռոդրիգես Տորրեսը հայտարարել է, որ լրտեսության մեղադրանքով երկրից արտաքսվել է ամերիկացի Տիմ Թրեյսին, գրում է Интерфакс-ը:


Twitter միկրոբլոգում հրապարակված հաղորդագրություններում նշվում է, որ «Վենեսուելայում լրտեսության ժամանակ ձերբակալված Թրեյսին արտաքսվել է»:


Ըստ վենեսուելական իշխանությունների, 35-ամյա ամերիկացի ռեժիսորը Վենեսուելայում ԱՄՆ-ի օգտին լրտեսություն էր իրականացնում, ինչպես նաև համագործակցել է ընդդիմադիր միությունների հետ: