Այսօր Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր անկյունները (լուսանկարներ)
Հունիսի 5-ին ՄԱԿ-ի կողմից սահմանված Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է, որն այս տարի ընդունել է Մոնղոլիան: Այս երկիրն ընտրվել է իշխանությունների ցուցաբերած՝ արդյունաբերության հիմնական ճղյուղերում էկոլոգիապես առավել մաքուր տնտեսական մոդելի անցմանն ուղղված ջանքերի շնորհիվ, հայտնում է Inosmi.ru-ն՝ ներկայացնելով աշխարհի այն անկյունները, որոնք էկոլոգիապես մաքուր են:
Դրանց թվում են Տիբեթի բարձրավանդակը, որտեղից սկիզբ են առնում Ասիայով անցնող մի շարք կարևոր գետեր: Կոստա Ռիկայի Հանրապետությունը, որը գրեթե ամբողջովին կուսական է համարվում: Տուվայի Հանրապետությունն Ալթայում՝ իր 430 լճերով: Կարելիան՝ իր 27 հազար գետերով: Աֆրիկայի 30 տոկոսը զբաղեցնող աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան: Կուրիլյան կղզիախմբի Բոլշոյ կղզին:
Ինչպես նաև՝ Հիմալայները, Անտարկտիդան և Արկտիկան, Կամչատկան, Բայկալ լիճը, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը՝ Կոնգո գետի ավազանով:










