Վթար Երասխ-Երևան ճանապարհին, 37-ամյա ուղևորը տեղում մահացել է
Երասխ-Երևան ճանապարհի 67-րդ կմ-ին հունիսի 5-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1976 թ. ծնված Տիգրան Վարդանյանը, տեղում մահացել է։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության կայքից՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










