Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

11:55 • 06.06.13

Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ծառայակից ընկերոջը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Ֆիզուլիի զորամասերից մեկում Ալի Հուսեյնովը կրակել և սպանել է Միրգասիմ Ռահիմովին։

 

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։