Լուկաշենկոն արգելել է մշակութային միջոցառումներ անցկացնել՝ առանց գաղափարախոսների թույլտվության
Բելառուսում համերգներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ իրականացնելու համար այսուհետ անհրաժեշտ կլինի ստանալ գաղափարախոսների թույլտվությունը. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ համապատասխան հրամանը ստորագրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հրամանը ենթադրում է, որ կազմակերպիչը պարտավոր է Բելառուսի Հանրապետության տարածքում մշակութային-ժամանցային միջոցառում անցկացնելու համար հավաստագիր ստանալ գաղափարական, մշակութային և երիտասարդության հարցերով կոմիտեից»,-ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ բելառուս և օտարերկրացի կամ միայն օտարերկրացի արտիստների մասնակցությամբ հյուրախաղերին հավաստագիր տրամադրվելու է վճարովի սկզբունքներով, որն ուղղվելու է երկրի նախագահի հատուկ ֆոնդին՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու համար։
Միայն բելառուս կատարողների մասնակցությամբ հյուրախաղերի համար հավաստագիր կտրվի անվճար։
«Այս իրավական ակտով մշակութային-ժամանցային միջոցառումներ Բելառուսի տարածքում կկարողանան անցկացնել նաև օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձիք, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։










