Բերեզովսկու անվտանգության նախկին աշխատակիցը ցույց է տվել լոգարանը, որտեղ ինքնասպանություն է գործել օլիգարխը
Ռուս սկանդալային օլիգարխ Բորիս Բերեզովսկու անվտանգության նախկին աշխատակիցը ներկայացրել է այն տան բացառիկ լուսանկարները, որտեղ մահացել է միլիոնատերը, հայտնում է Обозреватель-ը։
Մինչ այժմ չէր հրապարակվել լոգասենյակի լուսանկարը, որտեղ ոստիկանները հայտնաբերել էին օլիգարխի դին՝ կախված վիճակում։ Այս լուսանկարը փնտրում են բոլոր միջազգային ԶԼՄ-ները։
«Այս լոգասենյակում, ինչպես և Թիթնես Պարկի այլ սենյակներում (Բերեզովսկու նախկին կնոջը պատկանող տանը) եղել են գաղտնալսող սարքեր, որոնք տեղադրվել են Բերեզովսկու հանձնարարականով»,- ասել է նախկին աշխատակիցը։ Նա նաև նշել է, որ հակառակորդներին գաղտնալսելը սովորական երևույթ է եղել օլիգարխի համար։
«Եթե ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել գաղտնալսող սարքերը, ապա հարց է առաջանում, թե որտե՞ղ են այդ սարքերը և ո՞վ է հոգացել այն մասին, որ դրանք չհայտնաբերվեն։ Քանի որ դրանք մինչ այժմ չեն հայտնաբերվել, ապա, ամենայն հավանականությամբ, և՛ սարքերը, և՛ ձայնագրությունները գտնվում են արդեն բրիտանական հատուկ ծառայությունների ձեռքում»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ օլիգարխը մահացած էր հայտնաբերվել մարտի 23-ին։











