Ով ավելի պայծառ կփայլի՝ Բիբե՞րը, թե՞ աստղերը. հայտնի երգիչը ցանկանում է հայտնվել տիեզերքում

18:13 • 06.06.13

Աշխարհում միլիոնավոր դեռահասների կուռք, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը որոշել է այժմ էլ իսկական աստղերի կողքին փայլել, ինչի նպատակով տիեզերք թռչելու որոշում է կայացրել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, փոփ երգիչն արդեն պայմանագիր է կնքել ճամփորդության վերաբերյալ։ 19-ամյա Բիբերը համագործակցել է Virgin Galactic-ի հետ, որն էլ կազմակերպելու է նրա թռիչքը դեպի տիեզերք։

 

Անմոռանալի ճամփորդության համար Բիբերը վճարել է 250 հազար դոլար, ինչն այդքան էլ զգալի գումար չէ 110 մլն դոլար կարողության տեր երգչի համար։ Բացի Բիբերից այս ծրագրին մասնակցում են Լեոնարդո դի Կապրիոն ու Էշթոն Քաթչերը։