Բրիտանացի լորդերը հավանության են արժանացրել միասեռ ամուսնությունները
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանության է արժանացրել Անգլիայի և Ուելսի տարածքում միասեռ ամուսնությունները, հայտնում է Обозреватель-ը։ Կողմ է քվեարկել պալատի 242 անդամ։
Վարչապետ Դևիդ Քեմերոնը նշել է, որ միասեռ ամուսնությունները կլինեն հօգուտ երկրի և նույնիսկ այն ավելի ուժեղ կդարձնեն։
Հիշեցնենք, որ Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին քվեարկել էր նաև Բրիտանիայի Համայնքների պալատը։
Խորհրդարանը հույս ունի փաստաթղթի վերջնական տարբերակը պատրաստել 2014թ. ամռանը։










