Sotheby's աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ գորգը
Պարսիկ վարպետների 17-րդ դարի գլուխգործոցը Sotheby's աճուրդում վաճառվել է 33,7 մլն դոլարով և այդպիսով դարձել ամենաթանկ գորգն աշխարհում, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Որոշիչ տոկոսադրույքն արվել է անանուն գնորդից՝ հեռախոսով։ Վերջնական գինը գրեթե եռակի գերազանցել է պարսկական գորգի արժեքի նախորդ ռեկորդը, որը հաստատվել էր 2010-ին, Լոնդոնում։
«Ես կարծում էի, որ գորգի համար կստացվի 10-15 մլն դոլար»,- ասել է աճուրդի տան խորհրդատու Մարի Ժո Օթսին։ Նմուշի մեկնարկային գինը եղել է 5 մլն դոլար։
Նախկինում գորգը գտնվել է վաշինգտոնյան Corcoran Gallery of Art թանգարանում, ուր փոխանցվել է 20-րդ դարի սկզբին մագնատ Ուիլյամ Քլարկի կողմից։










