Կարմիր հրապարակի՝ Շիմպանզեի արած լուսանկարներն աճուրդում վաճառվել են 50 հազ. ֆունտով

08:37 • 06.06.13

Մոսկվայի Կարմիր հրապարակի լուսանկարները, որոնք արել է կրկեսային շիմպանզե Միկին 1990-ական թթ., Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել են 50 հազար ֆունտ ստեռլինգով, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին։


Նմուշը վաճառվել է ռուսական լուսանկարների վաճառքի շրջանակում։ Հավաքածուն գնել է Ռուսաստանից Կիրա Ֆլանզաիչը։


Միկին եղել է Մոսկովյան կրկեսի «աշխատակիցը», իսկ լուսանկարել նրան սովորեցրել են արտիստներ Վիտալի Կոմարը և Ալեքսանդր Մելամիդը։ Նախագիծը կոչվել է «Համագործակցություն կենդանիների հետ»։


«Երբեմն թվում է, որ կենդանիները կարող են լուսանկարել կամ անել որևէ բան ավելի լավ, քան մարդիկ։ Հենց դա էլ մենք տեսնում ենք այս դեպքում, քանի որ Միկին բավականին լավ լուսանկարներ է արել»,- ասել է հավաքածուի նոր սեփականատերը։


Միկին մահացել է 2007-ին և չի ապրել մինչև իր փառքը։