Ֆրանսիայում վթարի է ենթարկվել «Միրաժ-2000» կործանիչը

00:41 • 06.06.13

Ֆրանսիայի արևելքում այսօր վթարի է ենթարկվել «Միրաժ-2000» կործանիչ ինքնաթիռը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Ժանդարմերիայից տեղեկացրել են, որ օդաչուին հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից վթարային համակարգի օգնությամբ. նա վայրէջքի ժամանակ թեթև վնասվածքներ է ստացել:


Կործանիչի ընկնելու հետևանքով բնակչության շրջանում հնարավոր վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում:

 

«Միրաժ-2000» ինքնաթիռները Ֆրանսիայի սպառազինության մասն են կազմում 1984 թվականից, որոնց փոխարինման են գալու նոր սերնդի կործանիչներ, որոնք սկսել են շահագործվել 2006-ին: