Ինքնաթիռի շասսիում հայտնաբերված դիակի մոտ վրացական անձնագիր է գտնվել

16:49 • 06.06.13

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի շասսիում հայտնաբերված դիակի մոտ Վրաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է հայտնաբերվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայից Մոսկվա մեկնած ինքնաթիռի շասսիում վայրէջքից հետո դիակ է հայտնաբերվել:

 

Ըստ նախապես տարածված տեղեկության՝ մահացածն աֆրոամերիկացի է եղել, ենթադրաբար՝ ինքնաթիռի տոմս չունեցող ուղևոր։