Թուրքիայում ազատ են արձակվել ցույցերի կոչ արած բլոգերները

16:22 • 06.06.13

Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել Իզմիրում ձերբակալված 33 բլոգերներին, որոնք ցույցերի կոչեր էին արել Twitter միկրոբլոգների ցանցում, հայտնում է Al Jazeera-ն:

 

Նրանք ձերբակալվել էին «կեղծ տեղեկատվության տարածման համար», իսկ Թուրքիայի վարչապետը Twitter-ն անվանել էր չարիք:

 

Աղբյուրը նշում է, որ ձերբակալությունը տեղի էր ունեցել արտասահմանյան այցից վարչապետի վերադառնալուց մի քանի ժամ առաջ՝ չորեքշաբթի օրը: