Մոսկվայում հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկություններ, որտեղ բնակվել ու աշխատել են ներգաղթյալներ (տեսանյութ)

12:55 • 06.06.13

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ստուգումների ընթացքում հայտնաբերել են թեթև արդյունաբերության ապրանքների ապօրինի արտադրամաս, որի արտադրած հագուստը, այդ թվում՝ մանկական, չի համապատասխանում սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Արտադրամասում աշխատել է ավելի քան 700 անօրինական ներգաղթյալ՝ Հարավ-արևելյան Ասիայից, որոնք աշխատել են շուրջօրյա՝ 12-ժամյա հերթափոխով։ Նրանք բնակվել են ապօրինի արտադրամասի տարածքում հակասանիտարական պայմաններում»,- նշել է ՆԳՆ ներկայացուցիչը։

 

Նման մի ձեռնարկություն էլ հայտնաբերվել է Մոսկվայի այլ շրջանում, հայտնում է inotv.rt.com-ը։ Ստորգետնյա ձեռնարկությունում աշխատել է 200 անօրինական ներգաղթյալ։ Իշխանությունների փոխանցմամբ՝ դա հիշեցրել է «մի ամբողջ քաղաք», որտեղ եղել է սրճարան, կինոթատրոն, խաղատուն և նույնիսկ հավեր։ Հավանաբար, աշխատակիցները եկել են Կենտրոնական Ասիայից։ 

 

Տեսանյութը դիտել այստեղ։