Մայքլ Ջեքսոնի դստերը տեղափոխել են հիվանդանոց՝ ինքնասպանության հնարավոր փորձից հետո
Փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ 15-ամյա Փերիսը հիվանդանոց է տեղափոխվել: Ընտանիքի անդամները հաղորդել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է՝ չմանրամասնելով հիվանդության պատճառները, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:
Մինչդեռ USA Today պարբերականը՝ հիվանդանոցի ներկայացուցիչներին վկայակոչելով, տեղեկացնում է, որ աղջկա ձեռքերին վնասվածքներ են եղել, և նա, հավանաբար, փորձել է ինքնասպան լինել:
Շրջապատի կարծիքով վերջերս Փերիս Ջեքսոնը ճնշված է եղել և իր հոգեվիճակի մասին կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում:










