ԱՄՆ-ում վիճակախաղով 590 մլն դոլար շահած ամերիկուհին վերջապես հայտնվել է
ԱՄՆ-ում արդեն մոտ մեկ ամիս է` փնտրվում էր PowerBall վիճակախաղի հսկայական՝ 590 մլն դոլարանոց ջեքփոթը շահած տոմսը, որի տերը չէր ներկայանում իր միլիոնները ստանալու։
Սակայն, ինչպես նշում է The Huffinghton Post-ը, երջանիկ հաղթողն արդեն հայտնի է. նա Ֆլորիդա նահանգի Զեֆիրհիլ փոքրիկ քաղաքի 84-ամյա բնակչուհի Գլորիա Մաքենզին է։ Տարեց կինը տոմսը գնել է մայիսի 18-ին և արդյունքում շահել PowerBall-ի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը։
Մաքենզին այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել վիճակախաղի տոմսի հերթում իրենից առաջ կանգնած տղամարդուն, որը հերթը զիջել է իրեն, ինչի արդյունքում էլ նա գնել է հաջողակ տոմսը։
Այժմ կինը պատրաստվում է իր միլիոնները կիսել որդու հետ։










