Շվեդական արքայադուստրը երթևեկության կանոնները խախտելու համար կվճարի 150 դոլար տուգանք

01:22 • 06.06.13

Շվեդական արքայադուստր Մադլենը մեքենան վարել է ճանապարհային ուղով, որը նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և կանգնեցվել է ոստիկանության կողմից, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Aftonbladet-ը:


Ոստիկանները ազատ են արձակել իրավախախտին՝ հաստատապես չիմանալով՝ արդյո՞ք նրա վրա տարածվում է անձեռնմխելիությունը, թե ոչ:


Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը, սակայն ավելի ուշ նշել է, որ անձեռնմխելիությունը տարածվում է միայն երկրի ղեկավարի վրա և արքայադուստրը ստիպված է վճարել 1000 կրոն տուգանք (մոտ 150 դոլար):