Սլովենիայի նախկին վարչապետին դատել են կաշառակերության համար
Սլովենիայի կառավարության նախկին ղեկավար Յանեզ Յանշան մեղավոր է ճանաչվել կաշառակերության հարցով մի գործում՝ ֆինական Patria կոնցեռնի հետ գործարքի ժամանակ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով YLE հեռուստաընկերությանը։
Նա, այլ անձանց հետ միասին, մեղադրվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։
Դատարանը նախկին վարչապետին դատապարտել է 2 տարվա ազատազրկման և 37 հազ. եվրոյի չափով տուգանք նշանակել։
Գործարքը կատարվել է դեռևս 2006-ին և առնչվում է զրահամեքենաների մատակարարմանը Սլովենիա։
Յանշան հերքում է իր առնչությունը տենդերի արդյունքներին։ Կաշառակերության մեջ մեղադրանքները առաջացրել են Սլովենիայի բնակիչների դժգոհությունը, որն այս պահին պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ։










