Դերասան Սթիվեն Ֆրայը խոստովանել է, որ ինքնասպանության փորձ է արել

09:55 • 06.06.13

Բրիտանացի դերասան և դրամատուրգ Սթիվեն Ֆրայը խոստովանել է, որ նախորդ տարի նկարահանումների ժամանակ ինքնասպանության փորձ է արել, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով BBC-ին։

 

Բրիտանացի կատակերգակ Ռիչարդ Հերինգի հետ հարցազրույցում Ֆրայը պատմել է, որ, գտնվելով հյուրանոցային համարում, նա մեծ քանակությամբ հաբեր է ընդունել և օղի խմել։

 

Ֆրայի խոսքով՝ դրանից հետո իր մոտ ուժեղ ջղաձգումներ են սկսվել, և նա 4 կողոսկր է կոտրել։ Դերասանին անգիտակից վիճակում հայտնաբերել է նրա պրոդյուսերը։

 

Ֆրայը վերջերս նշանակվել է բարեգործական հիմնադրամի նախագահ, որն օգնում է հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց։ Դերասանը, ով տառապում է երկբևեռ խանգարումից, նշել է, որ ցանկանում է բացահայտ խոսել իր խնդիրների մասին։