Թուրք-սիրիական սահմանին բախումներ են տեղի ունեցել. կա մեկ վիրավոր
Թուրք-սիրիական սահմանին երեկ երեկոյան զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդագրությունն այսօր տարածել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Թուրք սահմանապահների ուղղությամբ կրակել են 55 անգամ, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ սպա։
«Երեկ երեկոյան ապօրինի կերպով Թուրքիա մտնել փորձած 500 հոգանոց խումբը կրակ է բացել սահմանի ուղղությամբ։ Թուրք սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչից հետո խումբը հեռացել է դեպի Սիրիա, վիրավորվել է մեկ զինվորական»,-ասված է հաղորդագրության մեջ։










