Իտալիայից Մոսկվա թռած ինքնաթիռի շասսիում դի է հայտնաբերվել
Իտալիայից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան հասած ինքնաթիռի շասսիում տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասված է ՌԴ ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Նախնական տեղեկություններով՝ Իտալիայից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 01։00-ին։ Կրկնակի զննության ընթացքում ինքնաթիռի շասսիում (հենասարք) հայտնաբերվել են արյան հետքեր, իսկ հետո՝ տղամարդու դի»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մահացածի ինքնությունը ճշտվում է։










