Քամին պոկել է «Զվարթնոցի» հին «ՎԻՊ» սրահի տանիքի մի մասը և նետել ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

17:11 • 06.06.13

«Զվարթնոց» օդանավակայանի հին «ՎԻՊ» սրահի տանիքի մի հատվածը այսօր քամուց պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա, այս մասին Tert.am-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ մեքենաների մեջ մարդիկ չեն եղել, դրանք օդանավակայանի աշխատողների մեքենաներն են, որոնցից մի քանիսը վնասվել են:

 լուսանկարները՝tert.am-ի