Ժնևի փողոցներում հանրային դաշնամուրներ կհայտնվեն
Այս տարի՝ մինչև հունիսի 23-ը, ստեղծագործական ծրագրի շրջանակներում Շվեյցարիայի Ժնև քաղաքի փողոցներում կհայտնվի 33 դաշնամուր, գրում է Euromag-ը:
Դաշնամուրները կտեղադրվեն քաղաքի 7 շրջաններում: Երաժշտական գործիքներն առավոտյան 09:00-ից մինչև 21:00-ը հասանելի կլինեն բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան նվագել, ևս 4 դաշնամուր, որոնք տեղադրված կլինեն բնակելի թաղամասերից հեռու, հասանելի կլինեն շուրջօրյա:
Գաղափարի հեղինակները մտադիր են պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ 6 երեկոյան համերգ կազմակերպել:










