Ջեկի Չանը երկրորդ անգամ է ձեռքերի ու ոտքերի հետքեր թողել Հոլիվուդի Չինական թատրոնում (լուսանկարներ)

14:37 • 07.06.13

Համաշխարհային ճանաչում ունեցող դերասան և ռեժիսոր Ջեկի Չանը դարձել է պատմության մեջ առաջին մշակութային գործիչը, ով երկրորդ անգամ է ձեռքերի ու ոտքերի հետքեր թողել Հոլիվուդի հայտնի Չինական թատրոնում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

«Թողնում եմ հետքերս երկրորդ անգամ։ Առաջին սալիկն անհետացել է։ Սակայն ամեն դեպքում, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ընկերներին, հանդիսատեսին և երկրպագուներին։ Դուք օգնել եք ինձ իրականացնել իմ բոլոր երազանքները»,- ասել է Ջեկի Չանը։

 

Դերասանը նաև հիացմունքով նշել է, որ նախկինում, նայելով կարմիր գորգի վրայով քայլող կինոաստղերին, միշտ երազել է հայտնվել նրանց տեղը։ Այժմ 59-ամյա դերասանի հաշվին կա ավելի քան 150 ֆիլմ։