Սքարլեթ Յոհանսոնը դատի կտա գրող Գրեգուար Դելակուրին՝ նոր վեպի հերոսուհուն իր անունով կոչելու համար

16:57 • 07.06.13

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը պատրաստվում է դատի տալ ֆրանսիացի գրող Գրեգուար Դելակուրին, ով իր նոր վեպի հերոսուհուն անվանել է նրա անունով, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։

 

«Առաջինը, ինչին մենք նայում ենք» անվանումով վեպում դերասանուհու անունը կրում է երիտասարդ ֆրանսուհի, ով մտերիմ կապերի մեջ է ավտոմեխանիկի հետ։

 

Յոհանսոնը պատրաստվում է փոխհատուցում պահանջել այն բանի համար, որ հեղինակն օգտագործել է իր անունը գրքում։
Անձամբ Դելակուրը դերասանուհու արձագանքն անվանել է «բավականին տխուր» և, չնայած սպասվելիք դատալսումներին, ասել է, որ միևնույն է՝ սիրում է Յոհանսոնին։