Իվանիշվիլին Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հիմնանորոգման համար 1.5 մլն դոլար է հատկացրել. Լևոն Մութաֆյան

18:38 • 07.06.13

Արվեստաբան Լևոն Մութաֆյանն իր Facebook-յան էջում,անդրադառնալով Թբիլիսի կատարած իր այցին, զուգահեռներ անցկացնելով հայկական իրականության հետ, գրել է. «Դասական քաղաք է Թբիլիսին, դասականությամբ շնչող քաղաք... Այստեղ պատմության ու պատմական շերտերի հանդեպ մեծագույն հարգանք կա, ինչպե~ս են վերականգնում հինը` այսպիսով ձևավորելով բազմաշերտ դասական քաղաք.... »։


Նա տպավորված, հիացած ու զարմացած է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիիով :


«Ի տարբերություն հայկական ծագում ունեցող Միշիկո Սաակաշվիլու, դեմքով դեպի հայերն է շրջվել: Զարմացած եմ հայ մշակույթի հանդեպ նրա ունեցած հարգանքով: Առավել հիացած եմ նրա քայլով. ոչ թե կառավարության միջոցներից, այլ հենց իր գրպանից նա Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի հիմնանորոգման համար հատկացրեց 2 մլն լարի (1,5 մլն դոլար)... Նվիրեց այս գումարը, որպեսզի Վրաստանում հայ խոսքը չկորչի, հայի ինքնությունը չկորչի... »,- գրել է արվեստագետն ու ամփոփել.«Հայաստանի կառավարությունն այս մասին չի մտածում, չի կամենում իր խոստացած 1.5 միլիոն դոլարը տրամադրել աշխարհում առաջին հայկական արհեստավարժ թատրոնի հիմնանորոգման հիմնադրամին...»:


Գրությունն ավարտվում է «երանիով». «Երանի մեր միլիոնատերերն էլ հավաքվեին ու ընդամենը 4 մլն դոլար նվիրաբերեին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնին` հիմնանորոգման համար...»։



 լուսանկարը՝ avproduction.am-ի