«Քունգ-ֆու պանդա» մուլտֆիլմի ստեղծողը կէկրանավորի «Փոքրիկ իշխան» հեքիաթը
Հոլիվուդում կէկրանավորեն Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան» հեքիաթը՝ 3D ձևաչափով։ Մուլտֆիլմի ստեղծմամբ կզբաղվի «Քունգ-ֆու պանդա» մուլտֆիլմի հեղինակ Մարկ Օսբորնը, հայտնում է Обозреватель-ը։
Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի ֆիլմը, սակայն հայտնի են այն անունները, ովքեր կհնչյունավորեն մուլտֆիլմի կերպարներին՝ Ջեֆ Բրիջես, Ջեյմս Ֆրանկո, Մարիոն Կոտիյար, Ռեյչել ՄըքԱդամս, Բենիսիո Դել Տորո և Փոլ Ջամաթի։
Մոլտֆիլմը, ըստ նախատեսվածի, էկրան կբարձրանա 2014-ին։










