Կարեն Շահնազարովին ՌԴ պետական մրցանակ է շնորհվել

00:41 • 08.06.13

Ուրբաթ՝ հունիսի 7-ին, Կրեմլում տեղի է ունեցել Պետական մրցանակների հանձնման արարողություն: 2012 թվականի պետական մրցանակի դափնեկիր են հայտարարվել ռոժիսորներ Կարեն Շահնազարովը և Սերգեյ Միրոշնիչենկոն, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի կայքում տեղադրված հայտարարությանը:


Սերգեյ Միրոշնիչենկոյին մրցանակ է շնորհվել «հայրենական վավերագրական ֆիլմի զարգացման գործում ներդրած ավանդի», իսկ Կարեն Շահնազարովին՝ «ռուսական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած ավանդի», «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածննդի և զարգացման համար:


ՌԴ Պետական պարգև է ստացել նաև ՌԴ գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ նկարիչ Թաիր Սալախովը կիրառական արվեստի զարգացման գործում կատարած ներդրման համար: Պետական պարգևի դափնեկիր է դարձել նաև գրող Վալենտին Ռասպուտինը հումանիտար գործունեության ոլորտում ձեռքբերումների համար:


Պետական մրցանակների դափնեկիրները 5 մլն ռուբլի պարգևատրում կստանան, հայտնել է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը: