Նիկոլայ Ցիսկարիձեն հեռացվել է Մեծ թատրոնից
Ռուսաստանի Մեծ թատրոնի ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը իր նշանավոր մենապարող Նիկոլայ Ցիսկարիձեի հետ, որը վերջին շրջանում հանդես էր գալիս թատրոնի քաղաքականության քննադատությամբ, հայտնում է Russia Today-ը: Մեծ թատրոնի ղեկավարությունն իր հերթին նկատողությունն էր անում իր արտիստին՝ առանց թույլտվության հարցազրույցներ տալու համար, անգամ մեղադրում թատրոնի աշխատակիցներից Սերգեյ Ֆիլինի դեմ ծծմբական թթվով հարձակման համար:
Ցիսկարիձեն սա «հետապնդում» է անվանել, իսկ նրա երկրպագուները սպառնացել են հաջորդ շաբաթ փողոց դուրս գալ:
Ուրբաթ օրը թատրոնը ծանուցում է ուղարկել Ցիսկարիձեին՝ հայտնելով, որ իր պայմանագիրը չի երկարացվելու: Իսկ դրա ժամկետը լրանում է հունիսի 30-ին:
Ցիսկարիձեն Մեծ թատրոնում է աշխատել 20 տարուց ավելի և համարվում է ռուսական բալետի նշանային դեմքերից մեկը:
Ռուսական ԶԼՄ-ների գնահատականով այս հեռացումը մեծ վնաս կհասցնի Մեծ Թատրոնին և ռուսական բալետի իմիջին:










