Այսօր Ջոնի Դեփը նշում է ծննդյան 50-րդ հոբելյանը

12:30 • 09.06.13

Այսօր լրանում է Հոլիվուդի ամենահայտնի ծովահենի՝ դերասան, ռեժիսոր, երաժիշտ, սցենարիստ ու պրոդյուսեր Ջոնի Դեփի ծննդյան 50 ամյակը, ով առավելապես հայտնի է հանդիսատեսին որպես Ճնճղուկ Ջեքը՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարքից։
  

Ինչպես նշում է obozrevatel.com կայքը, 2012թ. Դեփը հայտնվել է հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձր վարձատրվող դերասան. անցած տարի նա վաստակել է 75 մլն դոլար։
  

Առաջին անգամ Դեփը հայտնվել է մեծ էկրանին 1984թ.՝ նկարահանվելով «Ծփիների փողոցի սարսափը» ֆիլմում, սակայն միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել երաժաշտությամբ։

«Ջամփ սթրիթ 21» հեռուստասերիալը նրան դարձրել է դեռահաս աղջիկների կուռքը, սակայն դա դերասանին սարսափելի դուր չէր գալիս, և նա ամեն ինչ արեց այդ ամպլուայից ազատվելու համար։


Իր առաջին «Ոսկե գլոբուսը» Դեփը ստացել է Թիմ Բերտոնի «Էդվարդ ձեռքեր-մկրատներ» ֆիլմում գլխավոր դերակատրաման համար։  Ընդհանուր առմամբ Ջոնի Դեփը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում, և հանդիսանում է միակ դերասանը, ում մասնկացությամբ 3 ֆիլմերը հավաքել են 1 մլրդ-ից ավելի դոլար։