«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացի Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմը. РИА-Новости-ի անդրադարձը կինոփառատոնին
Ռուսական РИА-Новости լրտավական գործակալությունն անդրադարձել է երևանյան «Ոսկե Ծիրան» ամենամյա կինոփառատոնին՝ հիշեցնելով, որ այն անցկացվում է 2004թ.-ից ի վեր և համարվում տարածաշարջանում ամենահեղինակավորներից մեկը։
«Ոսկե Ծիրան»-ն այս տարի կանցկացվի 10-րդ անգամ՝ մայրաքաղաք Երևանում՝ հուլիսի 7-14-ը։ Կինոփառատոնի բացումը կանի 1960թ. նկարահանված ֆրանսիական «Կրակեք դաշնակահարին» ֆիլմը, ինչի մասին տեղեկացրել է միջոցառման միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։
Այս ֆիլմում գլխավոր դերը կատարել է աշխարհահառչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Բացի այդ Ազնավուրի մասնակցությամբ ևս 2 ֆիլմ կցուցադրվի կինոփառատոնի շրջանականերում։
«Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօերն Միքայել Ստամբոլցյանը հայտնել է, որ «Հարգանքի տուրք» ավանդական ծրագրում նախատեսված է իրականցնել հոբելյանական նախագծեր նվիրված տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110 ամյակին, կինոռեժիսոր ու Հայաստանի ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանի 75 ամյակին, ինչպես նաև ռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փելեշյանի 75 ամյակին։










