Մահացել է հանրահայտ շոտլանդացի ֆանտաստ գրող Իեն Բենքսը
60 տարեկան հասակում մահացել է հայտնի շոտլանդացի ֆանտաստ գրող Իեն Բենքսը, հայտնում է РИА Новости-ին՝ France Presse գործակալությանը հղումով, որն էլ այդ տեղեկությունը ստացել է գրողի հարազատներից:
2013-ի ապրիլին Բենքսը հայտարարել էր, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, և իրեն մեկ տարուց էլ քիչ կյանք է մնացել:
2008-ին Բենքսը, ըստ Times պարբերականի, ընդգրկվել էր Մեծ Բրիտանիայի 50 լավագույն գրողների ցանկում՝ 1945 թվականից մինչ օրս:
Նրա գեղարվեստական ստեղծագործություններից հայտնի են ֆանտաստիկ ժանրի վեպերը, որոնք պատմում են, թե ինչպես են մարդիկ բնակվում այլ աշխարհներում: Դրանցից են «Կրետների գործարան», «Քայլեր ապակու վրա» և «Կամուրջ» վեպերը:










