Կիպրոսի կենտրոնական բանկի դիմաց 20 զուգարանակոնք է տեղադրվել
Կիպրոսի կենտրոնական բանկի դարպասի առաջ այսօր 20 ոճավորված զուգարանակոնք է հայտնվել, հայտնում է ctvnews.ca-ն:
Սա կիպրոսցի արվեստագետ Անդրեաս Էֆստաֆիուի ինստալյացիան է, որը մեծապես գրավում է անցորդների ուշադրությունը: Նա, մասնավորապես, կոչ է անում կիպրոսցիներին «վեր կենալ իրենց բազմոցներից և բողոքել այն զրկանքների դեմ, որ կրում են ուրիշների սխալների պատճառով»:
Ըստ հեղինակի՝ այս կերպ նա ցանկանում է իր բողոքն արտահայտել Կիպրոսում ստեղծված իրավիճակի շուրջ: Նա իր աշխատանքի նշանակությունը բացատրել է նաև բանկի ղեկավարությանը:
Այժմ իրավիճակը կարգավորելու համար բանկի մոտ են եկել ոստիկաններ, արվեստագետը պատրաստվում է ինստալյացիան տեղում թողնել մինչև երեկո:










