Քեյթ Բլանշեթը Վուդի Ալենի նոր ֆիլմում (տեսանյութ)

10:59 • 10.06.13

Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենն ուրախացրել է երկրպագուներին իր վերջին՝ «Կապույտ հասմիկ» ֆիլմի թրեյլերով։ Ինչպես և սպասվում է, ֆիլմում ներկայացված են հայտնի դերասաններ, մարդկային ողբերգություն և հերոսների միջանձնային հարաբերություններ, ներկայացնում է buro247.ru-ն։

 

Այս անգամ սյուժեի կենտրոնում Քեյթ Բլանշեթի հերոսուհին է, ով պետք է ճգնաժամ ապրի՝ Նյու Յորքում բնակվող ունևոր և խնամված տնային տնտեսուհուց վերածվելով միայնակ չքավոր կնոջ։

 

Ֆիլմում կա նաև տղամարդու գլխավոր կերպար՝ Ալեք Բոլդուինի դերակատարմամբ։


Ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա այս աշնանը։