Հայտնի են դարձել Մերիլին Մոնրոյի մահվան նոր հանգամանքներ

16:00 • 10.06.13

Հոլիվուդի ամենաառեղծվածային մահերից մեկի առնչությամբ նոր տվյալներ են հայտնի դարձել, որոնք տրամադրել է խուզարկու Ֆրեդ Օտաշի դուստրը, հայտնում է НТВ-ն:

 

Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի Լոս Անջելեսի կալվածքը գաղտնալսած Օտաշի թողած տվյալների համաձայն՝ մահվան օրը՝ 1962-ի օգոսոտոսի 4-ին, Մոնրոն իր տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտի հետ: Նրանք վիճաբանել են: Կոնֆլիկտը հարևաններից թաքցելու համար Քենեդին բարձով փորձել է լռեցնել դերասանուհուն: Ժամեր անց նրան մեռած են գտել:

 

Իր գրառումներում Օտաշը պնդում է, որ Մոնրոն վրդովված է եղել, որ եղբայրները նրան ձեռքից ձեռք են փոխանցում՝ «մի կտոր մսի պես»:

 

Պաշտոնական վարկածով՝ Մոնրոն մահացել է թմրանյութերի չարաշահումից, սակայն նրա առեղծվածային մահվան հետ միշտ էլ կապվել է Քենեդի եղբայրների անունը: