Հոլիվուդում կվերանկարահանեն «Մարգարե» ֆիլմը

16:55 • 10.06.13

Հոլիվուդյան Sony Pictures ընկերությունն իրավունք է ձեռք բերել վերանկարահանելու ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Մարգարե» (Un prophète) ֆիլմը, հայտնում է Лента-ն։

 

Թե ով կզբաղվի ֆիլմի նոր տարբերակի նկարահանման աշխատանքներով և երբ այն կներկայացվի, դեռևս հայտնի չէ։ Պրոդյուսերը կլինի Նիլ Մորիցը, ով մասնակցել է «Ես լեգենդ եմ», «Ջեք՝ հսկաների տիրակալը» և «Ֆորսաժ» ֆիլմերի ստեղծմանը։
 


Օդիարի «Մարգարեի» պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, 2009թ. մայիսին։ Ֆիլմի գլխավոր հերոսն է Մալիք էլ Ջեբենան՝ ալժիրյան ծագում ունեցող 19-ամյա ֆրանսիացին, ում դատապարտում են 6 տարվա ազատազրկման։


Բանտում նա ստիպված է լինում ընտրություն կատարել 2 կողմերի ՝ կորսիկացիների ու մուսուլմանների խմբերի միջև։

 

«Մարգարե» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակին, ներկայացվել 2010թ. «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությանը, ինչպես նաև ֆրանսիական «Սեզարի» 13 անվանակարգերում և հաղթել դրանցից 9-ում։