Կատալոնիայում կանցկացվի Արվեստների միջազգային փառատոնը
Կատալոնիայի Ժիրոնա նահանգում գտնվող Պերալադա ամրոցը հուլիսի 13-ից օգոստոսի 17-ը ընկած ժամանակահատվածում կհյուրընկալի արվեստների XXVII միջազգային փառատոնը, ներկայացնում է Euromag-ը:
Նախապատրաստվող միջոցառման գլխավոր առիթը իտալացի և գերմանացի հայտնի երգահաններ Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների 200-ամյակն է, որը նախատեսվում է տոնել այս տարի: Փառատոնը բազմաբնույթ է լինելու՝ ըստ ներկայացվող արվեստների ժանրային և ոճային առանձնահատկությունների: Ծրագիրը ներառում է ֆոտոցուցահանդեսներ, հայտնի երգիչների համերգներ, ինչպես նաև օպերայի և բալետի դասական կատարողների ելույթներ:










